Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
04.10.2025 | 22:00
Ամենախնամ Տեր,
պահպանիր մեր զավակներին,
նրանց անարատ սրտերը,
պարզ աչքերը և մեղմ հոգիները։
Թո՛ղչարությունը չմոտենա նրանց անմեղությանը,
և թող աշխարհը չկարողանա խլել նրանցից այն լույսը,
որ Տիրոջ Սուրբ Հոգու շնորհն է։
Տե՛ր, Դու Սիրող Հայր ես,
հսկի՛ր նրանց օրն ու գիշերը,
պահպանի՛ր նրանց բոլոր վտանգներից,
Վերցրու արցունքը նրանց աչքերից,
և նրանց յուրաքանչյուր շունչը դարձրու օրհնություն։
Օգնիր նրանց մեծանալ
ազնիվ և պարկեշտ,
սովորել ճանաչել ճշմարտությունը,
կատարել ճիշտը և միշտ վայելել խաղաղությունը Քո ներկայությամբ:
Թող նրանց անմեղությունն ու հավատքը լինեն որպես վառ լույս, որ կուղեկցի նրանց ողջ կյանքում:
Ամեն։
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4177

Մեկնաբանություններ